Հասարակություն 

Մահացել է լրագրող Գագիկ Բեգլարյանը

Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի և www.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: Նա «Անկախ»-ի ստեղծման առաջին օրերից իր լուման է ունեցել թերթի կայացման գործում` ամեն օր ընթերցողներին հասցնելով սպորտային աշխարհի վերջին նորությունները:

 

40 տարվա վաստակավոր լրագրողը և ընտանիքի արժանավոր հայրն այս տարի միայն պետք է բոլորեր իր 60-ամյակը:

 

analitik.am-ի խմբագրությունը ցավակցում է  Բեգլարյանների ընտանիքին և նրա ընկերներին:

Նույն շարքից