Հասարակություն Պատահարներ 

Թուրքական ինքնաթիռը Կոսովոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

Թուրքական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Պրիշտինայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, գրում է Газета-ն:

«Փոքր միջադեպ է տեղի ունեցել Turkish Airlines-ի ինքնաթիռի հետ, որը չվերթ է իրականացրել Ստամբուլից»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Ինքնաթիռում եղել է 143 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել:

Կոսովոյի միակ օդանավակայանը փակվել է մի քանի ժամով, մասնագետներն ուսումնասիրում են օդանավը:

Նույն շարքից