Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, իրանի միջուկային խնդրին առնչվող իրանա-ամերիկյան կոնսուլտացիաների նորփուլը կշարունակվի հունվարի 23-24-ը Ցյուրիխում:
Ամերկյան պատվիրակությունը ներկայացնելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն, իսկ Թեհրանը կներկայացնի Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Ապագչին: Բանակցությունների ներկա կլինեն նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Քետրին Էշթոնն ու եվրոպական դիվաննագիտական կորպուսի ներկայացուցիչ Հելգա Շմիտը:
Հիշեցնենք, որ Իրանի ու վեցնյակի հիմնական բանակցությունները անցկացվելու են փետրվարին, որով նախատեսվում է վերջնական համաձայնագրի ստորագրումն, ինչը թույլ կտա Թեհրանին խաղաղ նպատակներով շարունակել իր միջուկային ծրագրերի իրագործումը