Հասարակություն 

Հայաստան են ներկրվել հատուկ վերելակներ, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան օգտվել հասարակական տրանսպորտից

Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի ավտոբուսներով: Այս մասին ասաց «Փյունիկ» հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանը:

Նրա խոսքով` Հայաստան են ներկրվել հատուկ վերելակներ, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան օգտվել հասարակական տրանսպորտից, մասնավորապես` ավտոբուսներից: Դրանք կգօրծարկվեն փետրվարից` առայժմ տասը: Դեռևս հստակ չէ` կոնկրետ որ երթուղիները սպասարկող ավտոբուսներին կհարմարեցվեն վերելակները:

Սկզբնաղբյուր` civilnet.am

Նույն շարքից