Ինչպես տեղեկացնում էthestandard.com.hk լրատվական կայքը, Գերմանիայի կենտրոնական բանկը շարունակում է վերադարձնել իր ոսկու պաշարները:
Ինչպես հայտնել է Գերմանիայի Բունդեսբանկի ներկայացուցիչ Կարլ Թիլը, Գերմանիան հաջողությամբ իրականացնում է իր ոսկու պաշարների վերադարձը արտասահմանյան երկրներից, նշելով, որ Փրակֆուրտի պահուստ են վերադարձվել Ֆարիզում պահվող 35 ու Նյու Յորքի 85 տոննա ոսկին:
2013թ.-ի Բունդեսբանկը Փրանկֆուրտ է վերադարձրել ընդհանուր առմամբ շուրջ 157 տոննա ոսկի:
Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ Գերմանիան իր ոսկու պաշարները պահում էր օտարերկրյա բանկերում:
1950-ականներին Գերմանիան տնտեսական աճի պայմաններում կուտակված վալյուտայով ձեռք էր բերվել մեծ քանակությամբ ոսկի, որը կապված սառը պատերազմի վտանգի հետ, պահ էր տրվել հիմնականում Փարիզի ու Նյու Յորքի բանկերում:
Ներկայումս եվրոյի տատանումների պայմաններում Գերմանիայի կառավարությունն որոշում է ընդունել երկիր վերադարձնել իր ոսկու պաշարներն ու դրանք պահ տալ իր պահուստներում: