ԱՄՆ-ը եւ Կուբան ունակ են հնարավորություններ գտնել ընդհանուր շահերը առաջ մղելու եւ հարգալից երկխոսություն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ամերիկյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Ալեքս Լին՝ հունվարի 21-ին ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ առաջին անգամ կայացած հանդիպումից հետո: Քննարկվել են ներգաղթի հետ կապված հարցեր:
Այդ հանդիպումը երկկողմ հարաբերությունների նորմալացման առաջին քայլն է, իսկ երկկողմ բանակցությունները կմեկնարկեն այսօր՝ հունվարի 22-ի երեկոյան:
Լին նշել է, որ քննարկվել են «տեխնիկական հարցեր», որոնք վերաբերում են 1994-95 թվականներին ներգաղթի ոլորտում ամերիկա-կուբական պայմանավորվածություններին:
Ամերիկյան պատվիրակությունը բանակցություններում ղեկավարում է Պետքարտուղարի Արեւմտյան կիսագնդի հարցերով խորհրդական Ռոբերթ Ջեյկոբսոնը: Նա առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է, որը վերջին 38 տարում մեկնել է Կուբա: