Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀ-ում Տաջիկստանի նորանշանակ դեսպանը հանձնեց իր հավատարմագրերը ՀՀ ԱԳ փոխնախարարին

Մայիսի 2-ին Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդին Սատտորովը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացումը` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սատտորովը հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց միջազգային կառույցներում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Նույն շարքից