Հասարակություն Միջազգային 

Իրաքի վարչապետ. Նավթի գների անկումը խոչընդոտում է ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նավթի միջազգային գների անկումը Իրաքի համար դժվարություններ է առաջացնում ԻՊ գրոհայինների դեմ արդյունավետ պայքարի համար:

 

Այդ մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, նշելով որ նավթի գների անկումն երկրում առաջացրել է խորը ճգնաժամ, իսկ ֆինանսական միջոցների սղության հետեւանքով երկիրը չի կարողանում արդյունավետ պայքար ծավալել իսլամականների դեմ:

 

Վարչապետը իր այս հայտարարությունը իրականացրել է Լոնդոն կատարած այցի շրջանակներում:

Բացի այդ քննարկվել են բյուջետային հիմնախնդիրներն, վարչապետը նշել է որ դաշնակիցները խոստացել են ֆինանսական օգնություն ցուցաբերել Իրաքին:

 

 

Նույն շարքից