Հայաստան Հասարակություն 

ՀՀԿ մամուլի խոսնակ. Տականքն ազգային պատկանելիություն չունի

Գյումրիի դաժան սպանությունը դատական իշխանության խնդիրներն են, եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունները չպետք է միջամտեն, և բոլոր այդ գնահատականները պետք է տան դատական մարմինները: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Գյումրիում տեղի է ունեցել մեծ ողբերգություն: Քաղաքական իշխանությունն անելու է ամեն ինչ, որ հասարակությունը հրապարակային իմանա ամբողջ դատավարության ընթացքը: Արդարացի դատավարություն է լինելու»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` խնդիրը պետք է դիտարկել 3 հարթությունից. զգացական-հուզական-բարոյական, որտեղ ՀՀԿ մամուլի խոսնակը լիարժեքորեն հասկանում է գյումրեցիներին: Երկրորդը իրավական հարթությունն է, որտեղ խնդիրը պետք է լուծվի միջպետական պայմանագրերով եւ գործող Սահմանադրությամբ: Վերջին հարթությունը քաղաքականն է:

«Պետք է շեշտել նաեւ, որ հիացած չեմ իմ որոշ գործընկերների պահվածքով: Դասեր տալ չեմ սիրում, բայց պետք է խնդրեմ իմ գործընկերներին` չի կարելի արյան վրա փորձել շահարկել կատարվածը, դարձնել ներքաղաքական շահարկման առարկա: Խոսքս ժողովրդին չի վերաբերվում, այլ նրանց, որոնք կորցնում են իրականության զգացողությունը»,- հավելեց Շարմազանովը:

 

Ինչ վերաբերվում է կարծիքներին, թե այս դեպքից հետո ռազմաբազան պետք է հանել Հայաստանից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Տականքն ազգային պատկանելիություն չունի: Ռազմաբազան նախ եւ առաջ մեզ է պետք: Կատարվածից պետք է դասեր քաղել»:

 

Նույն շարքից