Հասարակություն 

Պորոշենկո. Ուկրաինան երբեք ֆեդերատիվ պետություն չի լինի

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինան միշտ մնալու է ունիտար պետություն ու երբեք չի դառնալու ֆեդերատիվ երկիր:

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով որ միասնական ունիտար պետության գաղափարը պաշտպանում է երկրի բնակչության 100 տոկոսը:

 

Մաժամանակ նա ասել է, որ երկրի ու ազգի միասնությունն իր համար գերագույն արժեք է հանդիսանում՝ նկատի ունենալով Ուկրաինայի պատմությունն , լեզուն ու եկեղեցին:

 

Նրա կարծիքով Ուկրաինայի միակ պետական լեզուն կա ու կմնա ուկրաիներենը, իսկ երկրի տարածքում բնակչությունն իրավունք ունի խոսել նաեւ այլ օտար լեզուներով:

Վերջում նա ավելացրել է, որ ոչ ոք չի կարող պառակտել ազգի միասնությունը:

 

 

 

 

Նույն շարքից