Գլխավոր 

Դուք ստեղ որտե՞ղ տեսաք դավաճանություն. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ) 

analitik.am

«Դուք ստեղ որտեղ տեսաք դավաճանություն, դուք ստեղ որտեղ տեսաք այն հանցագործությունները, որի համար պետք է հրաժարական տալ պետական բարձր պաշտոնից»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ ցույց տալով այն հարցազրույցի տեսագրությունը, որի պատճառով  քննադատության արժանացավ:

Նա ընդգծեց, որ այսքան տարիների ընթացքում իրենց նպատակը եղել է Արցախի ինքնորոշմանը հասնելը:

«Հիմա այդ մեծ-մեծ գոռացողներն այս 20-25 տարիների ընթացքում ի՞նչ են արել Արցախի ինքնորոշման համար: Ոչ մի դավաճանական քայլ այստեղ չկա և մեր խնդիրը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն է»,– նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս Տիկինն այսպես ասած «բերանից թռցրել էր», որ եթե պետք լինի, հողերը կհանձնենք և նրա այդ արտահայտությունը ցնցել էր ողջ հայկական մեդիան:

Նույն շարքից