Քաղաքական Միջազգային 

Թուրքիան պատրաստվում է փոխադարձ վերացնել վիզայի ռեժիմը ԵՄ քաղաքացիների համար

Թուրքիայի Պաշտոնական թերթում մայիսի 3-ին հրապարակվել է օրենք, ըստ որի՝ Եմ քաղաքացիները Թուրքիա են մուտք գործելու առանց մուտքի վիզայի։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  ընդունված օրենքում նշվել է, որ այն գործելու այն պահից, երբ ԵՄ-ն կհանի Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի վիզան։

Թուրքիան մայիսի 4-ին սպասում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։

ԵՄ-ն 72 կետանոց պայմաններ էր առաջադրել, որոնց մի մասը ըստ մասնագետների Թուրքիան չի կատարել։

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ Եվրամիությունը դժկամությամբ Թուրքիային անվիզա ռեժիմ կառաջարկի:

Նույն շարքից