Միջազգային Քաղաքական 

Լավրով. «Հալեպում հրադադարի ռեժիմ կարող է մտցվել մոտակա ժամերին»

Սիրիական Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է մտցվել մոտական ժամանակներս: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ ավարտվում է ռուսաստանցի ևւ ամերիկացի զինվորականների միջև Հալեպում հրադադարի հայտարարության համաձայնեցումը:  Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակներս, նույնիսկ մոտակա ժամերին կհայտարարվի այդ որոշումը», - ասել է նա:

«Երկու երկրի զինվորականների ջանքերի շնորհիվ այս օրերին մի քանի օրով հրադադար է մտցվել Լաթաքիայում և Արևելյան Գութում, մեր ընդհանուր նպատակն է` մեր, ամերիկացիների, և ՄԱԿ-ականների, որ այս ռեժիմը շարունակվի և անժամկետ դառնա», - ընդգծել է նախարարը:

Նույն շարքից