Հասարակություն 

Իրանի նախկին փոխնախագահը դատապարտվել է ազատազրկման

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրանի իսլամական հանրապետության նախկին փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմին երկրի գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է 5 տարվա ազատազրկմամբ:

Այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը, նշելով, որ փոխնախագահը մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ, ուստի բացի պատժաժամկետը կրելուց, պետք է գանձարան վերադարձնի 1,1 միլիոն դոլար ու վճարի 400 հազար դոլար տուգանք:

Նախնական դատավարության ընթացքում դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն բողոքարկումից ու վնասի փոխահուցումից հետո, դատարանը, վերանայելով գործը, կրճատել էր պատժաժամկետը:

Հիշեցնենք, որ Ռեզա Ռահինին փոխնախագահի պաշտոնում էր 2009-2013թթ-ին՝ Մահմուդ Ահմադինեջադի կառավարման ընթացքում:

 

Նույն շարքից