Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական հրետանու ռմբակոծության հետեւանքով Դոնեցկում զոհվել է 9 խաղաղ բնակիչ:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Դոնեցկի Լենինսկի շրջանում գտնվող կանգառի հրետակոծության հետեւանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, իսկ 10 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նա ավելացրել է, որ մահացածների թվում է նաեւ փողոցում կանգառած ավտոմեքենայի վարորդն, իսկ վիրավորները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:
Աղետի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է մարել արկի հետեւանքով առաջացած հրդեհն, ինչպես նաեւ շարունակել փրկարարական աշխատանքները հարակից շինություններում, որոնք տուժել են ռմբակոծության հետեւանքով: