Հասարակություն 

Դոնբասում հրետակոծվել է Տուրչինովի ավտոմեքենան

analitik.am

Ուկրաինայի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովի զրահապատ մեքենան Դոնեցկի մոտ ենթարկվել է ռմբակոծության:

 

Այդ մասին հայտնել է գերագույն Ռադայի պատգամավոր ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն, նշելով, որ Տուրչինովի ավտոմեքենան ռազմաճակատի շփման գծում ենթարկվել է հրետակոծության:

Նրա խոսքերով, Տուրչինովը ռազմական գործողությունների վայր էր մեկնել Դոնեցկում իրավիճակին ծանոթանալու համար, ճանապարհին հրետանային արկի պայթյունի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողն, իսկ Տուրչինովը չի տուժել:

Դեպուտատը նրան վերջին անգամ տեսել է Խարկովում, որտեղից նա այնուհետեւ ժամանել է Կիեւ:

 

Հիշեցնենք, որ Տուրչինովը Դոնբաս էր մեկնել հանդիպելու ուկրաինական ուժայինների հրամանատարությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու ու Պորոշենկոյին զեկուցելու նպատակով:

 

Նույն շարքից