Հասարակություն 

Իրինա Բերեժնայա. Խոստացան Ուկրաինան դարձնել Եվրոպա, բայց վերածեցին Սիրիայի

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի գերագույն ռադայի ընտրությունները ներկա իրավիճակում  անհարկի էին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Իրավագիտության ու սոցիալական պաշտպանության ինստիտուտի ղեկավար Իրինա Բերեժնայան, նշելով որ պատերազմական գործողություններին զուգահեռ, երբ երկրի շուրջ 3 միլիոն բնակիչներ իրավունք չունեն մասնակցել ընտրություններին, իշխանությունների կողմից նոր ընտրություններ անցկացնելու որոշումը հակաիրավական էր, ուստի ներկայիս ռադան անօրինական է:

Անդրադառնալով երկրի ներկա իրավիճակին, նա շետել է, որ Ուկրաինան գտնվում է խորը ճգնաժամային իրավիճակում, ներկայիս կառավարության սոցիալական քաղաքականությունն ուղղված է միայն գների աճով ու հարկերի բարձրացմամբ, աշխատավարձերի ու թոշակների կրճատմամբ:

Վերջում նա ավելացրել է, որ Ուկրաիան պետք է ընտրություն կատարի, ձերբազատվի միֆից, որ Եվրոպան ձգտում է ռեփորմներ ու դեմոկրատիա հաստատել երկրում, քանի որ արեւմուտքի քայլերն Ուկրաինային տանում են ոչ թե Եվրոպա, այլ վերածում Սիրիայի՝ երկիրը ներքաշելով երկպառակությունների գիրկը:

 

Նույն շարքից