Ճապոնիան ամերիկյան բնական հեղուկ գազի հիմնական գնորդներից մեկը կլինի, հայտնել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիցը ճապոնական Կիոդո գործակալությանը տված հարցազրույցում:
«Ճապոնիան ըստ երևույթին կդառնա հիմնական գնորդներից մեկը», — ասել է նախարարը: Նրա խոսքով, Մեքսիկական ծոցից ամերիկյան ԲՀԳ-ի մատակարարումն սկսվել է այս տարվա մարտին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական մեքենաշինական IHI ընկերությունը շահել է ԱՄՆ-ում ԲՀԳ-ի արտադրության գործարանի շինարարության պայմանագիրը: «Նիհոն կեյձայ» թերթի տվյալներով, ամերիկյան էներգետիկ Kinder Morgan ընկերության հետ գործարքը 100 մլրդ իեն է գնահատվում (925 մլն դոլար): Գործարանը մինչև 2,5 մլն տոննա գազ կարտադրի, որը կգնի և կարտահանի Royal Dutch Shell-ը:
Կիոդոն նշում է, որ Ճապոնիան կարևորություն է տալիս երկիր գազի կայուն մատակարարումներին 2011-ին Ֆուկուսիմայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով առաջացած վթարից հետո ատոմային էլեկտրակայանները կանգնեցնելու պատճառով:
Անդրադառնալով համաշխարհային նավթային շուկայում նավթի ցածր գների պատճառով պահանջարկի և առաջարկի դիսբալանսին, Մոնիցը ենթադրել է, որ մոտավորապես մեկ տարուց այդ միտումը կվերանա:
«Եթե բացառենք անակնկալները առաջարկի կամ պահանջարկի համար, այդ դիսբալանսը կարող է մոտավորապես մեկ տարուց վերանալ»,— ասել է նա:
Նախարարի խոսքով, ապագա արտադրության մեջ կապիտալ ներդրումները զգալիորեն կրճատվել են ցածր գների հետ կապված, բայց նույնիսկ դրանից հետո, երբ մեկ տարուց վերանա պահանջարկի և առաջարկի միջև դիսբալանսը, ստիպված կլինեն գործ ունենալ նավթի մեծ ապրանքային պահուստների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: