Գլխավոր Հասարակություն 

«Նաիրիտի» 460 աշխատակից աշխատանքից ազատվելու ծանուցագիր է ստացել

analitik.am

«Նաիրիտ»-ի շուրջ արդեն որքան ժամանակ է ամենազանազան լուրերն են պտտվում, մարդիկ բազմիցս դուրս են եկել ՝ բողոքի ակցիայի՝ իրենց հասանելիք աշխատավարձները ստանալու պահանջո, սակայն այն նորությունը, որը ստացվեց այսօր, երևի ամենից աղմկալին է. այն է՝ գործարանի 460 աշխատակից աշխատանքից ազատվելու ծանուցագիր է ստացել, հաղորդել է գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը:

«Ծանուցագրերում ասվում է, որ հուլիսի 1-ից ազատվելու են աշխատանքից: Բայց թե էլի կկրճատվեն, հետո կընդունեն աշխատանքի, չենք կարող առայժմ ասել»,- հայտնել է նա:

Հրաչ Թադևոսյանը նշել է, որ ծանուցագրերում որպես հիմնավորում նշված է , որ գործարանի արտադրական ծավալները  պակասել են:

Նույն շարքից