Նյու Յորքում անցկացվել է 70-րդ Met Gala-ն՝ նվիրված Մետրոպոլիտեն թանգարանում Կոստյումի ինստիտուտի ամենամյա ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումն աստղային հյուրերի թվով կարող է գերազանցել նույնիսկ «Օսկար»-ին։
Դրես կոդն այս տարի բխում է նոր ցուցահանդեսի թեմայից՝ Manus x Machina: Fashion in an Age of Technology (Ձեռքի աշխատանքն ընդդեմ մեքենայի. Նորաձևությունը տեխնոլոգիաների դարաշրջանում)։
Կարմիր գորգուղով անցնելիս փայլել են Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Բեյոնսեն (եկել էր մենակ՝ առանց Ջեյ Զիի, ինչով բորբոքել է ընտանեկան խնդիրների մասին լուրերը), Մադոննան՝ ինչպես միշտ համարձակ հանդերձանքով, Քրիս, Քայլի եւ Քենդալ Ջենները, Լեդի Գագան եւ այլ աստղեր: Աննա Վինտուրի հետ միասին հյուրերին դիմավորում էր Թեյլոր Սվիֆթը (զգեստը՝ Louis Vuitton –ից):



