Հասարակություն 

Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, այն ողբերգություն է նաև Ռուսաստանի և ռուս ժողովրդի համար. Լեբեդև

Ռուսաստանի պետդումայի պատգամավորական խմբում Գյումրի ժամանած ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդևը հրեշավոր հանցագործություն համարեց կատարվածը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, այն ողբերգություն է նաև Ռուսաստանի և ռուս ժողովրդի համար՝ այդ թվում զինծառայողի ընտանիքի:

Նա Պետդումայի անունից այսօր  հնչեցրեց ցավակցություններ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին: 

Հարցին, թե այս գործով չպե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկվեն բազայի ղեկավարությունը, պատգամավորը դարձյալ նշեց, որ պետք է սպասել նախաքննությանը:

«Ամեն դեպքում, վստահ եմ, որ կպատժվեն այն դեմքերը, ովքեր եթե անգամ չեն նպաստել, ապա գոնե չեն կանխարգելել: Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին: Ինչպես ես ասացի, հիմա քննություն է գնում, և միայն քննության արդյունքներից հետո որոշումներ կկայացվեն: Ես հույս ունեմ, որ կընդունվեն խելամիտ որոշումներ: Բայց ո՛չ դուք, ո՛չ մենք ենք այդ որոշումները ընդունողը»,- ասաց նա։

Սկզբնաղբյուր՝ galatv.am

Նույն շարքից