Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 1-ին Երևանում տեղի ուեցած ավտովթարի փաստով:
Ժամը 12:00-ի սահմաններում Ա. Խաչատրյան և Կալենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 28-ամյա Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 34 ՍN 002 համարանիշի և Երևան քաղաքիի Հ. Էմինի փողոցի բնակիչ, 50-ամյա Էմմանուիլ Մուրադյանի վարած BMW մակնիշի 92 ՏՏ 222 համարանիշի ավտոմեքենաները:
Բախումից հետո Է. Մուրադյանը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից և բախվել խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի պատին, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Մանրամասները` shamshyan.com կայքում: