Հասարակություն Միջազգային 

ԼԺՀ միլիցիա. Ուկրաինական հատուկ ծառայությունները կազմակերպել են Պերվոմայսկի քաղաքապետի սպանությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող Պերվոմայսկ քաղաքում իրավապահները հայտնաբերել են քաղաքապետ Եվգենի Իշչենկոյի ու երեք այլ անձանց դիակները:

 

Այդ մասին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը, նշելով որ նախնական տվյալներով սպանությունն իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբի կողմից:

Ենթադրվում է, որ Իշչենկոյի հետ սպանված անձինք եղել են Լուգանսկ հումանիտար օգնություն տեղափոխող վալանտյորներ:

 

 

 

Նույն շարքից