Հասարակություն 

Մոսկվայում ձերբակալել են 5 ամսական երեխային փակ մեքենայում թողած ծնողներին

Մոսկվայում ծնողները 5 ամսական փոքրիկին փակ ավտոմեքենայում են թողել:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, լաց լինող երեխային հայտնաբերել են տարհանման ծառայության աշխատակիցները, երբ ցանկացել են տանել արգելված վայրում կայանված մեքենան: Նրանք շտապօգնություն են զանգահարել:

Ոստիկանության ներկայացուցիչների փոխանցմամբ, փոքրիկի ծնողներին կարողացել են գտնել միայն մեկ ժամ անց: «Մենք գնացինք արագորեն ճաշելու, իսկ մեքենայում միացված բջջային հեռախոս թողեցինք»,- պարզաբանել է տղայի հայրը: Իրավապահները, սակայն, նշել են, որ հեռախոսը լիցքավորված չի եղել:

Երեխայի հորը տարել են ոստիկանական բաժանմունք, նրա նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կկազմեն:

Նույն շարքից