Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկում իրականացվում են հատուկ միջոցառումներ ու օպերատիվ գործողություններ՝ ուկրաինական դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման նպատակով:
Այդ մասին հայտնել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով որ Դեոնեցկի ողջ տարածքում զինվորական ոստիկանությունը տեղակայել է նոր պահակակետեր, հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է քաղաքի կենտրոնական բանուկ փողոցների հսկողությանը, ինչպես նաեւ ստուգվում են Դոնեցկ մտնող բոլոր քաղաքացիների փաստաթղթերը:
Իրավապահների կարծիքով նման միջոցառումների արդյունքում կարել է միայն հայտնաբերել ոչ մեծ տրամաչափի ականանետներն ու զինամթերքը, որ փորձում են քաղաք տեղափոխել դիվերսանտները:
Իրավապահները ստուգում են ինչպես բնակիչների, այնպես էլ բոլոր զինվորական համազգեստով քաղաքացիների ավտոմեքենաները, քանի որ ուկրաինական ուժայինները կարող են քաղաք ներթափանցել աշխարհազորայինների համազգեստներով ու կեղծ փաստաթղթերով:
Զախարչենկոյի կարծիքով ուկրաինական ուժայինները կշարունակեն նոր դիվերսիոն գործողություններն, ուստի անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին տրամվայի կանգառում իրականացված դիվերսիայի զոհ էր դառել 13 խաղաղ բնակիչ, իսկ մոտ 20-ը՝ վիրավորվել էին: