Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը Չինաստանը առաջիկայում կառուցելու է Մոսկվան Պեկինի հետ կապող գերարագ երկաթուղին:
Երկաթուղու շինարարական ծախսերը գնահատվել են 242 միլիարդ դոլար:
Տեղեկությունների համաձայն, երկաթգիծն անցնելու է Ղազախստանի տարածքով եւ ունենալու է շուրջ 7 հազար կիլոմետր երկարություն: Գնացքները Պեկինից Մոսկվա կհասնեն 2 օրում:
Փորձագետների կարծիքով Չինաստանի բարձրակարգ տեխնոլոգիաների ներդրումը Ռուսաստանի տնտեսությունում պայմանավորված է Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ վերջինիս հարաբերությունների սրմամբ, ուստի այս ֆոնում Պեկինը ակտիվորեն սկսել է մի շարք ոլորտներում համագործակցությունը Մոսկվայի հետ:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի հոկտեմբերին Ռուսաստանի ու Չինաստանի տրանսպորտի նախարարությունների միջեւ ստորագրվել էր գերարագ երկաթուղային հաղորդակցությունն երկու երկրների միջեւ զարգացնելու մասին հուշագիրը: