Հասարակություն 

Վերջին երկու օրերին սիրիական օդուժը 243 հարված է հասցրել ռազմաճակատի բոլոր հատվածներում

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, վերջին երկու օրվա ընթացքում Սիրիայի օդուժը գրոհայինների դիրքերի դեմ կատարել է 243 չվերթ:

Հիմնական հարվածները հասցվել են ահաբեկիչների գրաված տարածքներում, ինչպես նաեւ Դամասկոսի, Հալեպի, Կունեյթրայի, Ռաքքայի, Դեյր էր-Զորի, Համայի, Իդլիբի ու Դարայի պրովինցիաներում տեղակայված գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

 

Արեւմտյան Գութ պրովինցիայում երկարատեւ մարտերից հետո կառավարական ուժերին հաջողվել է Ան-Նուսրայի գրոհայիններից ազատագրել Այն –Բուսթան բնակավայրը, որի շրջակայքում գտնվող պլանտացիաները սիրիական ուժերը գրավել էին նախօրեին, մարտերի ժամանակ թշնամին կորցրել է զգալի քանակությամբ մարդկային ուժ ու զրահատեխնիկա:

Միաժամանակ սիրիական ուղղաթիռները հրթիռակոծել են Ան-Նուսրա խմբավորման դիրքերը Զաբադայինում ու Մադայում: Իսկ օդուժը հարվածներ է հասցրել Զամալկայի ու Ջոբարի շրջանում գործող ահաբեկիչների ուղղությամբ:

Ջոբարում գործող Ջեշ Ալ-Իսլամ խմբավորման գրոհայիններն իրենց վրա են վերցրել Մեզե շրջանի հրթիռակոծության պատասխանատվությունն, որի հետեւանքով զոհվել էր 2 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 10 մարդ վիրավորվել էր, սիրական կողմը պատասխան հարված է հասցրել գրոհայինների կրակակետերի ուղղությամբ:

 

Նույն շարքից