Հասարակություն 

Զախարչենկո. Կիեւի հետ հրադադարի մասին չենք խոսելու

 

Ինչպես տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Դոնեցկն այլեւս Կիեւի հետ հրադադարի հաստատման փորձեր չի ձեռնարկելու: Այդ մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ այժմ սպասելու են, թե ինչպես կարձագանքեն Կիեւում իրենց այս որոշմանը:

 

Նա ասել է, որ ուկրաինական ուժայինները չեն ըմբռնում, որ Դոնեցկի աշխարհազորայինները ներկա իրավիճակում կարող են ռազմական հարձակողական գործողություններ իրականացնել միաժամանակ երեք ուղղություններով, ուստի այլեւս չի լինելու հրադադարի մասին հայտարարություններ, կլինեն միայն գերիների փոխանակում:

Զախարչենկոն վերջում ավելացրել է, որ աշխարհազորայինները ուժայինների դեմ պայքարելու են, մինչեւ նրանց  վերջնականապես դուրս չմղեն Դոնեցկի մատույցներից, ուստի յուրաքնչյուր բնակավայրին սպառնացող վտանգի դեպքում արժանի հակահարված են տալու հակառակորդին:

 

 

 

Նույն շարքից