Գլխավոր Տնտեսություն 

2016թ. մարտ-ապրիլին հարկային եկամուտներն աճել են 5 մլրդ դրամով. ՊԵԿ

analitik.am

2016թ. հունվար-փետրվար ամիսներին հարկային եւ մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով:

ՊԵԿ-ից հայտնում են, որ 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 եւ 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլեւ հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ: Մասնավորապես՝ 2016թ. առաջին 4 ամիսներին հարկային եւ մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ հրապարակված տվյալների տարբերության հարցում որոշ ԶԼՄ-ների շրջանում առաջացած շփոթմունքը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԵԿ հաղորդագրության մեջ խոսվում է բացառապես կոմիտեի իրավասությունների շրջանակում վերահսկվող եկամուտների մասին: Հարկ է նշել, որ հարկային եկամուտները պետբյուջեի եկամտային հատվածի գերակշիռ մասն են կազմում:

Նույն շարքից