Հասարակություն Միջազգային 

Մերկել. Հունաստանը միասնական Եվրոպայի մասնիկն է

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույն ընտրողներին կոչ է արել ընտրություն կատարել Եվրոպայի օգտին:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ հանդիպունից հետո Ֆլորենցիայում կայացած մամուլի ասուլիսում կանցլերը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Հունաստանը, չնայած բոլոր դժվարություններին, եվրոպական պատմության մաս մնա:

Հունաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն  2015 թվականի հունվարի 25-ին: Հարցումների համաձայն, առայժմ առաջատարը գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Ալեքսիս Ցիպրասի Ռադիկալ ձախ ուժերի կոալիցիան է: Այն դեմ է հանդես գալիս տնտեսական կոշտ միջոցներին, որոնք ներկա կառավարությունը կիրառում է՝ միջազգային վարկատուների պահանջներին համաձայն:

Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ձախերի հաղթանակի դեպքում Աթենքը կարող է  դուրս գալ եվրոգոտուց:

 

 

 

 

 

Նույն շարքից