Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են երկրի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը պատկանող օբյեկտները: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հիմնականում քրդերով բնակեցված Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում վերջին ամիսներին զինված բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ՔԱԿ-ի ակտիվիստների միջև: