Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինան ռազմական գործողությունների համար օրեկան 5-7 միլիոն դոլար է ծախսում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարսենկոն, նշելով որ բացի ռազմական ծախսերից Ուկրաինայի բյուջեն դատարկվում է գաղթականներին նպաստներ տրամադրելու, Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին անվճար գազի ու էլեկտրաէներգիայի հատկացումների հետեւանքով:
Նրա խոսքերով ջեռուցման սեզոնին այդ վնասը կազմում է 1 միլիարդ դոլար:
Յարսենկոն ընդգծել է, որ Ուկրաինան խաղաղություն է ցանկանում ու մինսկյան համաձայնագրերի անհապաղ կատարում:
Վերջում նա ավելացրել է, որ երկրի ներկայիս ռազմական բյուջեն ամենամեծն է Ուկրաինայի ողջ պատմության ընթացքում: