Հասարակություն Միջազգային Պատահարներ 

ԱՄՆ-ում ձերբակալել են փայտե մեծ խաչով շրջող տղամարդու, ով իրեն «Հիսուս» է կոչել

analitik.am

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող Apple Store-ում ձերբակալել են մի տղամարդու, ով իրեն Հիսուս Քրիստոս է կոչել: Երիտասարդը խանութ է մտել էլետրոնային փոստը ստուգելու համար, գրում է The Guardian-ը։

 

Մուտքի մոտ նա փայտե մեծ խաչ է դրել, որը փակել է ճանապարհը: Խանութի անվտանգությունը և անձնակազմը մի քանի անգամ խնդրել են նրան լքել հաստատությունը, քանի որ մյուս այցելուները չեն կարողացել մտնել խանութ: Ավելի ուշ աշխատակիցները ոստիկանություն են կանչել, ինչից հետո «Հիսուսին» ձերբակալել են:

 

Մայլք Գրանտը տեղացի հայտնի դեմք է, նա սիրում է երկար հագուստ կրել և ճանապարհորդել քաղաքում: 2014-ին նրան ձերբակալել էին սահադաշտում, որտեղ նա այցելուներին առաջարկել էր որոշակի գումարի դիմաց լուսանկարվել իր հետ:

Նույն շարքից