Հասարակություն Ֆեյսբուք 

Առնվազն երկու վիրավոր զինվոր կարիք ունեն արտեկիր տեղափոխվելու

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այն հայտարարությանը, թե այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկել բուժման համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պարոն նախարար, սույն Ձեր հայտարարությունն անելիս գիտե՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր երկու 19-ամյա զինվերներ՝ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը, «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում» :

Այսինքն առնվազն այս երկու տղաները կարիք ունեն արտեկիր տեղափոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող է փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն: Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից, չի սփոփում նրանց ծնողներին: Եթե դեռ չեք այցելել, ապա գնացեք, խնդրում եմ , և տեղում տեսեք, թե ինչպես են օր-օրի հյուծվում տղաները: Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ է վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել: Նկատի ունեցեք, մոտ օրերս ծնողները պետք է դիմեն Ձեզ տղաներին արտերկիր ուղարկելու խնդրանքով, այնպես որ կարող եք արդեն ուսումնասիրել ու այդ նպատակով շատ արագ պատրաստել այս տղաների բժշկական փաստաթղթերը:

Ձեր հայտարարությունը կարծես ՀՀ կառավարությանը աչքալուսանք տալու նպատակ է ունեցել, որը ծախս չանելուն է միտված, բայց ոչ՝ պետության ստանձնած պարտավորությանը՝ վիրավոր զինվորների առողջության վերականգմանն ու ծնողներին սփոփելու նպատակ»:

Նույն շարքից