Հասարակություն 

Ռուսաստանում արգելվել է «Աջ սեկտոր» կազմակերպության գործունեությունը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանում արգելված կազմակերպությունների ցանկում են հայտնվել 5 ուկրաինական կազմակերպություններ, այդ թվում՝ «Աջ սեկտորը»:

 

Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, նշելով որ փետրվարի 22-ից դատարանի վճռով Ռուսաստանում արգելվել է 5 ուկրաինական կազմակերպությունների գործունեությունը, որոնք ունեն ակնհայտ ազգայնական ու պրոֆաշիստական միտումներ:

Ռուսաստանի գերագույն դատարանում ուկրաինական արմատական-ազգայնական կազմակերպությունների հարցը քննարկվում է 2014թ.-ի նոյեմբերից:

 

 

Նույն շարքից