Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն պատրաստվում է լրացուցիչ զորք և տեխնիկա տեղակայել Եվրոպայում՝ Ռուսաստանին հակազդելու համար. Foreign Policy

Միացյալ Նահանգները պատրաստվում է լրացուցիչ զորք և ժամանակակից զինտեխնիկա տեղակայել Եվրոպայում՝ ցանկանալով կանխել Ռուսաստանի կողմից ցանկացած ագրեսիա: Այդ մասին Foreign Policy-ին ասել է ԱՄՆ ռազմական բարձրաստիճան պաշտոնյան:

 

Նշվում է, որ 2014 թվականին Ուկրաինա Ռուսաստանի զինված ներխուժումից հետո Պենտագոնը պատրաստվում էր ԱՄՆ բանակի երրորդ խումբն ուղարկել Արևելյան Եվրոպա: Նոր ջոկատը բաղկացած կլինի 4500 զինվորականից, որոնք կտեղակայվեն Արևելյան Եվրոպայում 9-ամսյա ռոտացիոն կարգով:

 

ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի խոսքով՝ այժմ, երբ ամերիկացի հրամանատարները պատրաստում են 2018 թվականի համար նախատեսված բյուջեի հայտը, ռազմական առաջնորդները ցանկանում են անգամ ավելի շատ զորք ու տեխնիկա տեղակայել Արևելյան Եվրոպայում: Ֆինանսավորման դիմումը կներառի նաև ներդրումներ «տիեզերական համակարգերի, կիբեռզենքի, գործողության հեռահար շառավղով ռմբակոծիչների, հակահրթիռային պաշտպանության» և այլ միջոցների համար, որոնք թույլ կտան ուժեղացնել դաշնակիցների անվտանգությունը և «զսպել Մոսկվային»

Նույն շարքից