Քաղաքական Միջազգային 

Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն. Դավութօղլու

Թուրքիան և Ռուսաստանը, չնայած Սու-24 ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին, տարածաշրջանի կարևորագույն երկրներն են համարվում և միմյանց կարիքն ունեն. Al Jazeera Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

«Մեր վարքագիծը մնում է նախկինի պես։ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ հարևաններ են եղել։ Այժմ ևս մենք տարածաշրջանի երկու կարևոր երկրներն ենք համարվում։ Մենք միմյանց կարիքն ունենք։ Ինքնաթիռի հետ կապված միջադեպը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէր»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ երկրները նախկինում լավ հարաբերություններ են ունեցել։ «Մենք ցանկանում ենք, որ դրանք լավ լինեն նաև ապագայում»,-հավելել է նա։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն նու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։

Նույն շարքից