Հասարակություն 

Դոնեցկի աշխարհազորայինները տանկային հարձակում են սկսել Մարիուպոլի ուղղությամբ

Ինչպես հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի աշխարհազորայինները տանկային հարձակում են ձեռնարկել Մարիուպոլի ուղղությամբ:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Դեյդեյը, ով մասնակցում է նաեւ պատժիչ գործողություններին:

Նրա խոսքերով, Զախարչենկոյի հայտարարությունից հետո, Դոնեցկի աշխարհազորայինները շրջակա բնակավայրերը գրավելուց հետո տանկերի օգնությամբ հարձակում են իրականացնում Մարիուպոլի ուղղությամբ:

Պատգամավորը հայտնել է, որ առանձնակի արյունալի մարտեր են ընթանում Տալկովկա բնակավայիր մոտ, որն անմիջականորեն գտնվում է քաղաքի մատույցներում:

Հիշեցնենք, որ Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այքան ժամանակ, քանի դեռ Դոնբասից չեն քշվել ուկրաինական պատժիչ զորքերը:

 

 

 

Նույն շարքից