Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարունակելու է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, եթե նրանք Սիրիայի տարածքից շարունակեն հրթիռակոծել թուրքական բնակավայրերը, հաղորդում է թուրքական Star պարբերականը։
«Թուրքիայի հողերի ու քաղաքացիների դեմ ոչ մի հարձակում անպատասխան չի մնացել և չի մնալու։ ԻՊ-ը պատասխան է տվել Քիլիսի դեմ իրականացրած գործողությունների համար, և եթե շարունակի՝ շատ ավելի մեծ մարդկային կորուստներ կունենա։ Մեր երկրի դեմ ահաբեկչական խմբավորման բռնություններին ու դրանց նպատակներին լավ ծանոթ ենք»,-հայտարարել է Էրդողանը։
Թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քիլիս բնակավայրը վերջին շաբաթներին հաճախ է իսլամիստ ահաբեկիչների արձակած հրթիռների թիրախում հայտնվում։ Վերջին նման միջադեպը տեղի էր ունեցել երեկ։