Միջազգային Քաղաքական 

Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքը նախկինի պես բարձր է մնում. Եվրոպոլի ղեկավար

Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքը նախկինի պես բարձր է մնում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպոլի ղեկավար Ռոբերտ Ուեյնրայթը։

 

Նա չի բացառել նոր ահաբեկչությունները մայրցամաքում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Մենք բախվել ենք ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ Այս տարվա հունվարից մենք գիտենք, որ ԻՊ-ը Սիրիայում նոր կառույց է ստեղծել՝ արտերկրում ահաբեկչություններ պլանավորելու համար, այդ պատճառով Եվրոպայում նոր ահաբեկչությունները դեռ հնարավոր են»,-ասել է Ուեյնրայթը։

 

Եվրամիության ոստիկանական ծառայության աշխատանքի առաջնահերթությունն Ուեյնրայթը համարել է Եվրոպայում գործող այլ ահաբեկչական ցանցերի ինքնության բացահայտումը։

 

«Մենք շատ անհանգստացած ենք միջազգային ահաբեկչական ցանցերի և ներգաղթյալներ տեղափոխողների միջև առկա հնարավոր կապերից։ Փարիզում ահաբեկչություն իրականացնողներից երկուսը Եվրոպա որպես ներգաղթյալներ էին մուտք գործել։ Մեր հիմնական մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ահաբեկիչներն այստեղ կարող են հայտնվել կեղծ փաստաթղթերով»,-ասել է նա։

Նույն շարքից