Գլխավոր Ռազմական 

Սեյրան Օհանյանը պարզաբանում է, թե ինչու էր գնացել Ազգային ժողով

analitik.am

«Մենք այսօր Ազգային ժողովում ենք գտնվում ԱԺ-բանակ համագործակցության շրջանակներում»,-այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ բանակն ու խորհրդարանը պարբերաբար քննարկումներ են իրականացնում տարբեր հարցերի շուրջ, և դա լինելու է շարունակական:

Նա նաև նշեց, որ փակ հանդիպման ընթացքում  լսել է համապատասխան առաջարկություններ, որոնց մասով բանակը համապատասխան վերլուծություներ  և եզրակացություններ կանի:

Նույն շարքից