Հասարակություն 

Ողբերգական ավտովթար՝ ԼՂՀ Քաշաթաղի տարածքում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ազատ Արցախ ճանապարհից դեպի Քաշաթաղ ընկած հատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 19-ամյա երիտասարդէ մահացել, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից