Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Դպրոցական դասերի ոչ մի հետաձգում չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ԼՂՀ-ում դասերի հետաձգման խնդրին։

 

Գրառման մեջ նշվում է. «Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, ինչն ազդում է ընդհանուր հասարակության տրամադրության վրա:

 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերի ոչ մի հետաձգում չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:

 

Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել»:

Նույն շարքից