«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության բաժանումից և ֆինանսներն ու Պետեկամուտների կոմիտեն տարանջատելուց հետո ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանն ակնհայտորեն կադրային զտումներ է իրականացնում։
Նրա նշանակումից ընդամենը օրեր անց Բագրատաշենի մաքսայինի պետ Կարեն Գրիգորյանը՝ նախկին պետ Գագիկ Խաչատրյանի մերձավորներից մեկը, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սողոմ Մելիքսեթյանը։ Վերջինս, ըստ ՊԵԿ-ից ստացված պարզաբանման, 2002-ից աշխատում է մաքսային համակարգում` նախ որպես տեսուչ, ավագ տեսուչ, ապա 2009-ից մինչև վերջին նշանակումը զբաղեցրել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալի պաշտոնը: Ունի մաքսային ծառայության մայորի կոչում»:
Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում