Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած հանդիպման արդյունքում Էրդողանը որոշել է վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնել Դավութօղլուին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, վերջին շրջանում Դավութօղլու-Էրդողան հակասությունները մայիսի 4-ին երկկողմ հանդիպման ընթացքում չեն հաղթահարվել, և Էրդողանը որոշել է ազատվել վերջինիս։
Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին Դավութօղլուն հանդես կգա հայտարարությամբ, իսկ 20 օրվա ընթացքում տեղի է ունենալու «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ է ընտրվելու։