Քաղաքական Միջազգային գլխավոր 

Կարո Փալյանը միայնակ չէ

Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության պոլսահայ պատգամավոր Կարօ Փալյանի վրա Թուրքիայի խորհրդարանում կատարված հարձակումը: Այս մասին գրում է asbarez.com-ը:

Հայտարարութեան մէջ ասվում է, որ իշխող Արդարություն և բարգավաճում կուսակցությունը, անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ որպես թիրախ ընտրել է քրդամետ կուսակցությունը ներկայացնող հայ պատգամավորին:

«Իշխանությունները, որոնք ջանում են քուրդ ժողովուրդին ու նրա պայքարը մեկուսացնել և վարկաբեկել, այժմ պայքարը խորհրդարան են հասցրել՝ հստակ դարձնելով իրենց այլատյաց էությունը»,- նշում է «Նոր Զարթոնք»-ը՝ միաժամանակ ընդգծելով, որ Կարո Փալյանն ու Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության մյուս պատգամավորները առանձին չեն:

Նախաձեռնող խումբի անդամներն իրենց հայտարարության մէջ նշել են, որ իրենք հավատում են ժողովուրդների հավասարության, համերաշխության և միասնական պայքարին, ու վճռական են այդ պայքարի մէջ: Հիշեցնենք, որ մայիս 2-ին, իշխանամետ և քրդամետ պատգամավորների միջև ծագած վիճաբանության ընթացքում, Փալանը հարձակման է ենթարկվել իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:

Նույն շարքից