ՀԱՀ-ում դիակապտությամբ ուղեկցվող անկարգությունների ընթացքում 153 մարդ է կալանավորվել: Տեղի բնակիչները Յոհաննեսբուրգի ծայրամասում գտնվող Սոուետո թաղամասում թալանում են խանութները: Այդ կրպակների սեփականտարերը Եթովպիայից, Սոմալիից եւ այլ երկրներից արտագաղթողներ են:
Սակայն իրավապահ մարմիններում հայտարարում են, որ թալանում են բոլորին՝ անկախ ազգությունից: Հաստատվում է, որ դիակապտությամբ զբաղվում են թմրամոլ երիտասարդները: Նրանցից շատերը դպրոցական համազգեստ են կրում: Նրանց համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում կանխիկ գումարները եւ ծխախոտները, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Անկարգությունները սկսվել են հունվարի 19-ին՝ կրպակի օտարերկրյա սեփականատիրոջ կողմից 14-ամյա անչափահասի սպանությունից հետո, ով իբրեւ թե փորձել է թալանել խանութը: Անկարգությունների ժամանակ եւս մեկ մարդ է զոհվել, ով, ենթադրաբար, օտարերկրացի է եղել: Նրա քաղաքացիությունը չի հրապարակվում:
ՀԱՀ-ում սա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա առեւտրականների կրպակները հարձակումների են ենթարկվում: Նախորդ խոշոր բախումները տեղի են ունեցել 2008թ., ինչի հետեւանքով 62 մարդ է զոհվել: