Ամերիկացի զինծառայող Նաթան Մայքլ Սմիթը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ՝ ԻՊ-ի դեմ նրա վարած պայքարի օրինականության հարցով, գրում է The New York Times-ը։
Պարբերականը հիշեցնում է որ Օբաման հայտարարել էր, թե իրավունք ունի պայքարելու գրոհայինների դեմ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին փաստաթղթի հիման վրա, որը հավանություն էր ստացել Կոնգրեսի կողմից 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Սակայն շատերը ենթադրում են, որ Սիրիայում և Իրաքում Օբամայի ռազմական արշավը դուրս է գալիս այդ թույլտվության սահմաններից։
«Դատարանին խնդրում եմ նախագահին ասել, որ ռազմական լիազորությունների մասին բանաձևի համաձայն՝ նա պարտավոր է կոնգրեսից համապատասխան իշխանություն ստանալ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պատերազմ մղելու համար»,- ասված է զինծառայող Սմիթի հայտարարության մեջ։