Ավստրիան պատրաստ է օգնել Ուկրաինայի բնակչությանը, այդ թվում՝ մտադիր է ֆինանսավորել ժամանակավոր կացարանների շինարարությունը Դոնբասի 500 փախստականների համար:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում մարտերի հետևանքով կտրուկ ավելացել է ներքին տեղահանված անձանց թիվը՝ մինչև 921.000։ Եվս մոտ 600.000 մարդ փախստական է այլ երկրներում, հիմնականում՝ Ռուսաստանում։
«Ավստրիան մտադրություն է հայտնել ֆինանսավորել ժամանակավոր կացարանների շինարարությունը Դոնբասի 500 փախստականների համար և մասնակցել այլ նախագծերի՝ Ուկրաինայի քաղբնակչությանն օգնելու համար»,- հայտնել է գերատեսչությունը՝ հղում անելով Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցին։
Վերջինս նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հետ բանակցությունների ընթացքում։
Սկզբնաղբյուր ` ria.ru