Քաղաքական Միջազգային 

Թրամփը որոշել է 1 միլիարդ դոլար ծախսել նախընտրական արշավի համար

ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող միակ Հանրապետական Դոնալդ Թրամփը նախատեսում է նախընտրական արշավի համար ծախսել 1 միլիարդ դոլար:

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ միլիարդատերը նշել, որ է դա անհրաժեշտություն է, քանի որ Դեմոկրատներն ունակ են արշավի համար ծախսել 2 միլիարդ դոլար:

Նշենք, որ Թրամփի կարողությունը գնահատվում է 4-4,5 միլիարդ դոլար: Միլիարդատեր թեկնածուն խոսել է նաև Պուտինի մասին՝ վստահություն հայտնելով, որ նախագահ ընտրվելու դեպքում լավ հարաբերություններ կունենա վերջինիս հետ:

Նույն շարքից